ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մինչև մրցաշրջանի ավարտը նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկանում ենք արտասահմանյան լրատվամիջոցներից:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահին ինձ շանս տալու համար: Ինձ համար շատ երջանիկ օր է, ես ամբողջ սրտով աշխատելու եմ ի օգուտ ակումբի: «Ռեալը» լավագույն կազմն ունի և երկրպագուների լավագույն բանակը: Ամեն ինչ կանեմ ընթացիկ առաջնությունում տիտղոս նվաճելու համար»,- իր առաջին հարցազրույցում ասել է նա: