Դորտմունդի «Բորուսիայում» մեկ տարով վարձակալված Ադնան Յանուզայը ժամանակից շուտ վերադառնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ակումբի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Յանուզայը գոհ չէր «Բորուսիայում» իր կարգավիճակից, քանի որ շատ քիչ խաղային ժամանակ էր ստանում:

Հիշեցնենք, որ Ադնան Յանուզայը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2011-ին՝ բելգիական «Անդերլեխտից»: