Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվեց 2015թ. աշխարհի լավագույն մարզիչ:

Նախորդ մրցաշրջանում 45-ամյա մասնագետի գլխավորությամբ «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն:

Հիշեցնենք, որ լավագույնի կոչման համար պայքարում էին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա») և Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին: