Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կտեղափոխվի «Ռեալ Սոլթ Լեյք»:

Հայազգի ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել «Սպարտակի» բոլոր երկրպագուներին այն երեք տարիների ընթացքում աջակցության համար, որ ինքը հանդես է եկել ակումբում.

«Ես ուրախ եմ հայտարարել, որ վերադառնում եմ MLS և իմ նախկին ակումբ` «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում ես նվաճեցի Գավաթը 2009-ին։ Անկեղծորեն շնորհակալ եմ «Սպարտակին» և բոլոր նվիրված երկրպագուներին աջակցության համար։

Ամերիկյան ակումբում Մովսիսյանը վարձավճարով հանդես է գալու մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ հայազգի հարձակվողը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ԱՄՆ-ում՝ 2006-2007 թթ. մրցաշրջանում հանդես գալով «Կանզաս Սիթիում», իսկ 2007-2009 թվականներին՝ «Ռեալ Սոլթ Լեյքում»:

Մովսիսյանը «Սպարտակում» նորամուտը նշել է 2013 թվականի մարտին: Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 66 հանդիպման՝ դառնալով 27 գոլի հեղինակ: