Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ իրավիճակը.

«Արասը քիչ խաղային ժամանակ է ստացել, քանի որ վնասվածքից հետո չէր կարողանում անհրաժեշտ խաղային որակներ ստանալ։ Նա ինքը ցանկություն է հայտնել փոխել ակումբը, որպեսզի այլ ակումբում կարողանա ավելի հաճախ խաղալ»,- Ալենիչևի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հավելենք, որ Օզբիլիսը Մոսկվայում մարզվում է «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ։