Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական խաղում Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայում մրցեց չեխական «Սպարտայի» հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Դորտմունդցիների կազմում 68-րդ րոպեին աչքի ընկավ նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը 2016 թվականին: