Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ Արթուր Աբրահամը տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կանցկացնի մեքսիակցի Խիլներտո Ռամիրեսի հետ։

Ռամիրեսի պրոմոուտեր Բոբ Արումը հաղորդել է, որ այս բռնցքամարտիկների միջև մենամարտը կկայանա Լաս Վեգասում։

Այն կլինի երեկոյի երկրորդ կարևորագույն իրադարձությունը՝ Պակյաո-Բրեդլի մենամարտից հետո։