Ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կկայանա մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում:

Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում, իսկ մայիսի վերջին և հունիսի սկզբին 2 բարեգործական խաղ կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: