«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկացել է հրաժարական տալ այն բանից հետո, որբ Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած տնային պարտությունից հետո թիմի երկրպագուները սուլել են նրան:

The Guardian-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը զրուցել է հոլանդացի մասնագետի հետ և համոզել նրան չդիմել նման քայլի: Նա Վան Գալին խորհուրդ է տվել մի քանի օրով մեկնել Հոլանդիա և մտածել ակումբի ապագայի մասին:

Հունվարի 26-ին կողմերը բանակցելու են, և մարզիչը պետք է ներկայացնի ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը: