Whoscored.com-ը և Kicker-ը Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ արտագնա խաղում (1:3) Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: