Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ասել է, որ կցանկանար խաղալԳվարդիոլայի ղեկավարությամբ:

«Կցանկանայի սովորել Գվարդիոլայից, բայց դժվար է հեռանալ «Բարսելոնայի» նման ակումբից: Այստեղ անհավանական խաղացողներ են, տպավորիչ մթնոլորտ, հրաշալի քաղաք: Բայց մի օր ես պետք է վերադառնամ Բրազիլիա, չի բացառվում, որ կարող եմ խաղալ նաև ԱՄՆ-ում»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը կատալոնական ակումբ տեղափոխվել է 2013 թվականին՝ բրազիլական «Սանթոսից»: