Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոն»:

Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ տանտերերի կամային հաղթանակով:

Գոլերը.

Լեոնել Մեսսի (30), Լուիս Սուարես (38) – Կոկե (10):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը 3 միավորով առաջ անցավ «Ատլետիկոյից», իսկ լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը» 7 միավորով է զիջում Էնրիկեի թիմին: