Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հերքել է լուրերը, թե ալկոհոլ է օգտագործել Քաթարում կայացած հավաքի ընթացքում:

Ֆուտբոլիստին նման բանում մեղադրել էր Bild-ը, որի դեմ նա կներկայացնի դատական հայց:

«Ցանկանում եմ հայտարարել, որ SportBild ամսագրի համարում հրապարակված հոդվածը սխալ է: Իմ փաստաբաններն արդեն զբաղվում են դատական հայց ներկայացնելու գործընթացով»,- թվիթերյան իր էջում գրել է Վիդալը: