Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը համալրվել է ևս մեկ ֆրանսիացի մասնագետով: Արքայական թիմի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի հրավերով շտաբին միացել է Ստեֆան Պլանկը, որի պարտականությունների մեջ կմտնի «Ռեալի» ապագա մրցակիցներին ուսումնասիրելն ու վերլուծելը:

«Զիզուն զանգեց ինձ, որպեսզի աշխատանք առաջարկի: Ես զարմացած էի, քանի որ դա ինձ համար մեծ պատիվ է»,- Պլանկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հավելենք, որ նախկինում Պլանկը նմանատիպ աշխատանք է կատարել ֆրանսիական «Լիլում»: Իսկ 1992-96 թվականներին Զիդանն ու Պլանկը խաղացել են ֆրանսիական «Բորդոյում»: