Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին այսօր երիկամների քարերի հեռացման վիրահատության է ենթարկվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

Sport.es-ի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը բաց էր թողել կատալոնական ակումբի այս շաբաթվա մարզումները, սակայն հաղորդվում էր, որ լուրջ առողջական խնդիրներ չունի:

Սպասվում է, որ արդեն այս շաբաթ ֆուտբոլիստը կմիանա ընդհանուր խմբին և կկարողանա մասնակցել փետրվարի 14-ին «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի տնային հանդիպմանը:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա խաղացողը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: