Կայացել է Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության հաջորդ  փուլի վիճակահանությունը, այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Դորտմունդի «Բորուսիան» եզրափակիչի ուղեգրի համար արտագնա խաղում կմրցի Բեռլինի «Հերտայի» հետ, իսկ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կընդունի Բրեմենի «Վերդերին»:

Հավելենք, որ կիսաեզրափակչի խաղերը կանցկացվեն ապրիլի 19-ին և 20-ին: