Կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով մոտ ապագայում կգլխավորի «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ամռանն անգլիական թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսին։

AS-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի հորդորով քաղաքայինների մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնն արդեն սկսել է բանակցությունները Կրոսի հետ, որն Արքայական ակումբից հեռանալու ցանկություն չունի:

Սպասվում է, որ Գվարդիոլան ամռանը տրանսֆերների համար կստանա մոտ 200 միլիոն եվրո: