Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Լևերկուզենի «Բայերի» դեմ կայացած խաղում:

Մխիթարյանը դարպասի ուղղությամբ հարված չի կատարել: Նրա 35 փոխանցումներից ճշգրիտ է եղել 62.9 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, մեկ անգամ շրջանցել է մրցակցին, երկու անգամ խլել է գնդակը, չորս անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, նրա դեմ կանոնները խախտել են չորս անգամ:

Հայազգի կիսապաշտպանն ստացել է 7.08 գնահատականը: «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը էրիկ Դուրմի գնահատականն է՝ 8.55:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել էր նվազագույն հաշվով: