Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնել են Պորտուգալիա, որտեղ փետրվարի 25-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղ կանցկացնեն «Պորտուի» հետ:

Օդանավակայանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու ակումբակիցները ինքնագրեր են բաժանել երկրպագուներին: 

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում «Բորուսիան» առավելության էր հասել 2:0 հաշվով: Պատասխան խաղը կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին: