Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Պորտուին»։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով. հանդիպման միակ գոլը 23-րդ րոպեին գրանցվեց պորտուգալական ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասի օգտին։

Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման։

Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Տուխելի թիմը նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։