Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։

«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Մաթիաս Գինտեր, Նեւեն Սուբոտիչ, Սվեն Բենդեր, Մարսել Շմելցեր, Յուլիան Վայգլ, Իլկայ Գյունդոգան, Նուրի Շահին, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հիշեցնենք, որ Դորտմունդում այսօր կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։