Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը մկանային վնասվածքի պատճառով չի խաղա մեկ ամիս:

Goal.com-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ 33-ամյա դարպասապահը խնդիրներ ունեցել է նաև «Սուոնսիի» դեմ մարտի 2-ին կայացած խաղից առաջ, սակայն հայտնել է, որ 100 տոկոսով պատրաստ է:

Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում դարպասապահը մասնակցել է 28 խաղի և բաց թողել նույնքան գոլ: