Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր Լոնդոնի «Տոտենհեմին»։

Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ տանտերերի ջախջախիչ հաղթանակով:

Գոլերը.

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (30), Մարկո Ռոյս (61, 70):

Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Հավելենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին: