Ֆուտբոլի եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր անգլիական «Տոտտենհեմին»։

Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հյուրերի հաղթանակով, ինչի արդյունքում Տուխելի ղեկավարած թիմը ձեռք բերեց 1/4 եզրափակչի ուղեգիր։

Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ում երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցում կատարեց գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայազգի ֆուտբոլիստին 72-րդ րոպեին փոխարինեց Սինձի Կագավան։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:0 հաշվով: