Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին» և տարավ կամային հաղթանակ:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով (Հենրիխ Մխիթարյան (45), Գոնսալո Կաստրո (69), Ադրիան Ռամոս (75)) և 64 միավորով երկրորդ տեղում է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ 45-րդ րոպեին խփած գոլը, որը 10-րդն էր ըթնացիկ առաջնությունում: