Իտալական «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը սահմանել է Իտալիայի առաջնության ռեկորդ: Իտալացին իր դարպասը անառիկ է պահել 974 րոպե և գերազանցել 1993/94 թվականների «Միլան»-ի դարպասապահ Սեբաստյանո Ռոսսիի արդյունքը՝ 929 րոպե:

Ռեկորդը սահմանելուց հետո դարպասապահը նամակ է գրել՝ ուղղված դարպասին:

«Ես 12 տարեկան էի երբ շրջվեցի ձեզ մեջքով: Ես մոռացա իմ անցյալը հանուն անվտանգ ապագայի: Դա իմ սրտի ընտրությունն էր, ինչը հիմնված էր բնազդով: Այդ օրվանից ի վեր, երբ ես սկսեցի չնայել ձեզ, սկսեցի սիրել ձեզ: Սիրել նրա համար, որպեսզի պաշտպանեմ ձեզ: Լինել դարպասի պաշտպանության առաջին և վերջին գիծը: Ես խոստացել եմ ինքս ինձ անել ամեն հնարավոր բան, որպեսզի երբևէ մեր հայացքները չհանդիպեն: Կամ ինչքան հնարավոր է՝ քիչ հանդիպեն: Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, ես ցավ եմ ապրում, որ հիասթափեցրեցի ձեզ:

Ամեն դեպքում, մենք միշտ էլ եղել ենք հակադրության մեջ, բայց միևնույն ժամանակ լրացրել ենք մեկս մյուսիս, ինչպես լուսինը և արևը: Մենք ստիպված էինք ապրել կողք կողքի՝ չունենալով հնարավորություն դիպչել միմյանց: 25 տարուց ավելի է, որ ես արել եմ իմ ընտրությունը: Ես երդվել եմ պաշտպանել և պահպանել ձեզ: Թշնամիների դեմ ես դարձա ձեր վահանը: Ես միշտ մտածել եմ ձեր բարեկեցության մասին՝ այն ավելի բարձր դասելով, քան իմ սեփական շահերը:

Ես 12 տարեկան էի, երբ շրջվեցի ձեզ մեջքով, բայց ես շարունակելու եմ պաշտպանել ձեզ, քանի դեռ իմ ոտքերը, գլուխն ու սիրտը թույլ են տալիս անել դա» - գրել է Բուֆֆոնը ֆեյսբուքյան իր էջում: