Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղը՝ մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:

Դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար այն կլինի նաև հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Լեգենդար դարպասապահը Երևան է ժամանում այսօր՝ ժամը 15:15-ին, Մոսկվա-Երևան չվերթով:

Ռոման Բերեզովսկուն «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորի երկրպագուների մի մեծ բանակ: