Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացրեց Բելառուսի թիմի հետ:

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: 

Հիշեցնենք, որ հանդիպումը դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն էր Հայաստանի ազգային թիմում: Լեգենդար խաղացողը մեկնարկային կազմում էր և խաղաց 8 րոպե՝ ավագի թևկապը հանձնելով Հենրիխ Մխիթարյանին: