Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով լայն արձագանք է գտնում աշխարհին հայտնի հայ աստղերի շրջանում: Քիմ և Քլոե Քարդաշյաններից հետո սոցցանցերում գրառում կատարեց նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ վերջին օրերի սահմանային բախումների մասին.

«Մեր ազգի համար այս դժվար պահին եկեք միասնություն և ուժ ցուցաբերենք։ Աղոթում եմ մեր տարածաշրջանի խաղաղության, հայրենակիցների ու նրանց ընտանիքների համար»,-գրել է Մխիթարյանը։