Ադրբեջանին հեռացրել են Արևելյան Եվրոպայի հակադոպինգային հանձնաժողովից. այս մասին հայտնի է դարձել Ծաղկաձորում կայացած Արևելյան Եվրոպայի երկրների հակադոպինգային կազմակերպության համաժողովում: Պարզվում է Ադրբեջանը, որքան անպատասխանատու է քաղաքական գործընթացներում, նույնքան անվստահելի է ու անպատասխանատու նաև սպորտում:

Փոխարենը կազմակերպության ղեկավարները շնորհակալություն են հայտնել Հայաստանին դոպինգի դեմ պայքարում հետևողական ու շարունակական աշխատանքի համար: Արևելյան Եվրոպայի երկրների հակադոպինգային կազմակերպության համաժողովին ներկա է եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով կարևորել է միայն արդար ճանապարհով տոնած հաղթանակները: