Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ից 10-ը:

Մուհամեդ Ալին մահացել է հունիսի 3-ին՝ 74 տարեկանում: Մոտ 30 տարի նա տառապում  էր Պարկինսոնի հիվանդությամբ:

Ստորև ներկայացնում ենք լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մտքերից մի քանիսը:

«Երբ ես նայում էի ինձ հայելու մեջ, ես հպարտ էի նրանով ինչ տեսնում էի, բայց կային շատ սևամորթ մարդիկ, ովքեր չէին ուզում լինել այն, ինչ կային: Փոքրիկ սևամորթ երեխաները ինչ-որ մեկին նմանվելու օրինակ չունեին: Մենք չունեինք ոչ մի հերոս, ով մեզ նման լիներ: Նույնիսկ Հիսուսը միշտ սպիտակամորթ էր նկարների մեջ… Այնուհետև ես նկատեցի, որ բոլոր նկարներում հրեշտակներն էլ սպիտակամորթ էին: Եվ ես մի օր հարցրեցի մայրիկիս,- «Ի՞նչ է լինելու երբ մենք մահանանք, արդյո՞ք մենք կհայտնվենք դրախտում»:

«Ես մարտի էի դուրս գալիս, որպեսզի արժանանամ աշխարհի չեմպիոնի կոչման, որպեսզի կարողանամ դուրս գալ փողոց և ասեմ այն, ինչ գալիս է մտքիս: Ես ուզում էի գնալ գործազուրկ մարդկանց մոտ, որոնց համար թմրանյութն ու աղքատությունը իրենց առօրյա կյանքի անբաժան մասն էին: Ես ուզում էի չեմպիոն դառնալ, ով հասանելի էր բոլորի համար: Ես հույս ունեի ոգևորել ուրիշներին, որպեսզի նրանք սկսեին տնօրինել իրենց ճակատագիրը և ապրեին հպարտ ու նպատակասլաց[»

Բանտը վատ վայր է: Ես այնտեղ անցկացրի մեկ շաբաթ, քանի դեռ մեզ չարձակեցին Ծննդյան տոներին, և դա սարսափելի էր: Դու փակված ես, դու չես կարող դուրս գալ: Վատ սնունդ և ոչ մի զբաղմունք: Դու նայում ես պատուհանից մարդկանց և մեքենաներին, և բոլորն այնպես ազատ են թվում: Փողոցում զբոսնելու կամ կուշտ քնելու նման մանրուքները անհասանելի են դառնում: Մարդը պետք է լուրջ լինի իր մտադրություններում, որպեսզի դիմանա այդ ամենին հինգ տարվա ընթացքում, ես հենց այդպիսի մարդ եմ: