Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն վաճառքի Է հանել այն բոլոր պարգեւներն ու հուշաիրերը, որոնց արժանացել Է մարզական գործունեության 60 տարվա ընթացքում: Եռօրյա աճուրդը հունիսի 7-ին բացվում Է Լոնդոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փորձագետներն նշում են, որ աճուրդը կարող Է դառնալ խոշորագույնը մարզական արժեքների վաճառքի պատմության մեջ: Ընդամենն աճուրդի Է հանված ավելի քան երկու հազար լոտ: Ինչպես սպասվում Է, դրանց վաճառքից հասույթը կարող Է կազմել շուրջ հինգ միլիոն ֆունտ (7,2 միլիոն դոլար):
Ֆուտբոլիստն ինքը հայտարարել Է, թե ցանկանում Է, որ իր մարզական հաղթանշանները պահպանվեն ամբողջ աշխարհի թանգարաններում եւ հավաքածուներում: Նա նաեւ նշել Է, որ մտադիր Է վաճառքներից հասույթի մի մասը նվիրաբերել բարեգործական հիմնադրամներին:
Պելեն ճանաչվել Է XX դարի լավագույն ֆուտբոլիստը ՖԻՖԱ-ի ֆուտբոլային Հանձնաժողովի վարկածով եւ XX դարի լավագույն մարզիկը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով: Նա միակ ֆուտբոլիստն Է, որը, որպես խաղացող, երեք անգամ դարձել Է աշխարհի չեմպիոն: