ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները Ֆրանսիայի Անսսե քաղաքում մասնակցել են բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարին:

Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի հաղթող է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղն է զբաղեցրել Տիգրան Շահվերդյանը:

Մեր մարզիկների անձնական մարզիչն է Հարություն Սերանյանը, իսկ մրցաշարին մասնակցել են մարզիչ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Ֆրանսիայի Անսսե քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ: