Ավարտվեց «Սպիտակ Նավակ» մրցաշարը, որն անցկացվում է դպրոցականների շրջանում: Այս տարի մրցաշարին մասնակցում էին 11 երկրների 91 թիմեր: Մրցաշարի հաղթող դարձան Չինաստանի դպրոցականները, ովքեր իրենց ակտիվում գրանցեցին 29.5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեցին Սանկտ-Պետերբուրգի դպրոցականները, իսկ Հայաստանի դպրոցականների թիմը, որի կազմում հանդես էին գալիս Արթուր Դավթյանը, Սամվել Խաչատրյանը, Գեորգի Նանյանը և Մանե Հովհաննիսյանը, եզրափակեց լավագույն եռյակը և արժանացավ բրոնզե մեդալի: