Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Պայքարի մեջ են 4 հայ բռնցքամարտիկներ: 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտություններ են կրել:
56 կգ քաշային կարգում Ժորժիկ Մարությանն ու 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել և դուրս եկել քառորդ եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Սա Նարեկ Հովհաննիսյանի 2-րդ մենամարտն էր: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 9 մարզիկ: