Տեղի ունեցան Եվրոպայի շախմատի վետերանների առաջնության չորրորդ տուրի հանդիպումները: 50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարի միանձնյա առաջատար Եվգենի Կալեգինը տարավ չորրորդ հաղթանակը և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս տուրում հաղթանակ տոնեցին նաև Զուրաբ Ստուրուան և Լեգկի Նիկոլայը, ովքեր վաստակել են 3,5-ական միավոր: Չորրորդ տուրը հաղթական էր նաև մեր երկու գրոսմայստերների` Ռաֆայել Վահանյանի և Կարեն Մովսիսյանի համար: Մեր շախմատիստները վաստակել են 3-ական միավոր և կիսում են 4-րդ հորիզոնականը:
50+ վետերանների մրցաշարային աղյուսակ
50+ վետերանների 5-րդ տուրի վիճակահանություն
65+ վետերանների մրցաշարի երկու առաջատարների` Վիկտոր Կուպրեյչիկի և Վալենտին Բոգդանովի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջատարներից կես միավորով ետ մնացող Եվգենի Սվեշնիկովը, Յուրի Մեշկովը և Նիկոլայ Միշուչկովը հաղթանակներ տոնեցին և հավասարվեցին առաջատարներին: 4-րդ տուրում Նոնա Գափրինդաշվիլին ոչ-ոքի խաղաց Եվգենի Վասյուկովի հետ:
65+ վետերոնների մրցաշարային աղյուսակ
65+ վետերանների 4-րդ տուրի վիճակահանություն