Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցագորգ դուրս եկած հայ ազատ ոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց թուրք Սեմիհ Յազիչին եւ նվաճեց բրոնզե մեդալ:

55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջեց բուլղարացի Միկյայ Սալին:

66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Այսպիսով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին Տիգրան Մնացականյանը (74 կգ) եւ 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: