Երեկ` հունիսի 27-ին ՖԻԴԵ-ն շախմատի ֆեդերացիաններին, որոնք դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային Օլիմպիադային, հիշեցրել է, որ հավատարմագրման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Այդ կապակցությամբ armsport. am-ը կապնվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, որտեղից հայտնեցին, որ հայկական թիմի մասնակցությունն առաջիկա մրցաշարին դեռ բաց է մնում: ՀՇՖ-ի մամուլի քարտուղար Միքայել Անդրեասյանը նշեց, որ Հայաստանը դեռ մեկ ամիս ունի վերջնական որոշում կայացնելու համար:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կանցկացվի 2016 թվականի սեպտեմբերի 1-14-ը: