Ռուս հայտնի սպորտսմենուհի Ելենա Իսինբաևան իր ինստագրամյան էջում հաստատել է, որ այս տարի նա ևս չի մասնակցի օլիմպիական խաղերին, քանի որ օլիմպիական կոմիտեն մերժել է վերջինիս անհատական դիմումը: Ինչպես նշում է Իսինբաևան, «հրաշք տեղի չի ունեցել»: Նա շնորհակալություն է հայտնել իր հազարավոր երկրպագուներին ցուցաբերած աջակցության համար: