«Եվրո-2016»-ին Պորտուգալիայի տարած հաղթանակից հետո Կրիշտիանու Ռոնալդուն անցել է հանգստի: Սկզբում նա ընտանիքի հետ հանգստանում էր Իբիցայում: Իսկ այժմ շարունակում է հանգիստը Մալիբույում ընկերների և մի գեղեցիկ մոդելի ընկերակցությամբ: Վերջինիս հետ ֆուտբոլիստը լուսանկարվել է լողավազանի շուրջ, որի՝ համացանցում հատնվելուց հետո խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ նա Ռոնալդուի նոր ընկերուհին է :

Մոդելի անունը Կասանդրա Դևիս է, ով ապրում է Ֆլորիդայում և աշխատում է որպես ֆիտնես-մոդել: Վերջինս հայտնի է դարձել համացանցում մարզասրահից բավականին սեքսուալ վիդեոներ տեղադրելով: