Հայաստանի ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը մեկնարկել է Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի սպորտային մարզմնամարզության կանանց մրցաշարում:

Նա հանդես է եկել հավասարակշռության գերանի վարժության որակավորման մրցաշարում ու հավաքել 13.666 միավոր: Նա այժմ զբաղեցնում է 15-րդ տեղը: Որակավորման մրցաշարը դեռ շարունակվում է ու ավարտից հետո հայտնի կդառնան եզրափակչի մասնակիցները:

Նշենք, որ Հուրի Գեբեշյանը Հայաստանի պատմության մեջ առաջինն է, ով Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնում է սպորտային մարզմնամարզության կանանց մրցաշարում: