Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։

«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի։

Ամեն անգամ մրցելույթներիցս հետո գործիքները համբուրելը կապված էր այն բանի հետ, որ Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են։ Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին»,- ասել է Գեբեշյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: