Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն:

Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային:

Առաջին մրցափուլում «սպիտակ արջը» պարտերում գլորեց կուբացուն և 2 միավոր ստացավ: Երկրորդ մրցափուլում մեր մարզիկը ևս մեկ միավոր վաստակեց մրցակցին գորգից դուրս հրելու համար: Գոտեմարտի վերջնամասում Ալեքսանյանը հիանալի պաշտպանվեց և պահպանեց հաղթական հաշիվը: