Ադրբեջանում շարունակվում են ջղաձգումները հայ ըմբիշների հաջողությունների շուրջ...Պաշտոնական Բաքուն դեռ ուշքի չի եկել Միհրան Հարությունյանի կողմից ազերի ըմբիշ Ռասուլ Չունաևին պարտության մատնելուց,իսկ այսօր էլ ալիևյան ԶԼՄ-ները սևեռված են ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ Արթուր Ալեքսանյանի վրա...Ալիևի գրչակներին դուր չի եկել այն,որ պարգևատրության ժամանակ Ալեքսանյանը դուրս է եկել մարզաշապիկով,որի վրա պատկերված է եղել ապրիլյան կարճատև պատերազմի ՀԵՐՈՍ՝կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի նկարը...Մեր արևելյան հարևանները դա դիտել են որպես սադրանք...Նույնիսկ փորձեր էին կատարում բողոքել ՄՕԿ-ին...Մեկօրյա դեգերումներևից հետո Արթուր Ալեքսանյանին որոշեց "պատասխանել" Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը..."Չնայած այն հանգամանքին,որ մենք պատերազմի մեջ ենք գտնվում,մենք երբեք չենք փորձել քաղաքականացնել սպորտը...Հայ մարզիկի երեկվա արարքը՝Հայաստանի փորձն է օգտագործել հաղթանակ տարած մարզիկին սեփական նպատակների համար և խառնել քաղաքականությունը և սպորտը...Դրանով հայերը կրկին ցույց տվեցին իրենց նեղ մտածելակերպը..." Այսպիսի հիմար հայտարաությամբ է հանդես եկել Ազադ Ռահիմովի գերատեսչությունը...

Քաղաքականությունը և սպորտը իրար չխառնելու մասին են բարբաջում ազերիները,որոնց ըմբիշ Ռասուլ Չունաևը անցյալ տարի Բաքվում հայ մարզիկի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո զինվորական քայլերդով և "честь" տալով էր ողջունում իր երկրպագուներին...Իսկ լրագրողների հարցին ի պատասխան բացատրել էր,որ ինքը զինվոր է...Սպորտում ևս նա զինվորի գործն է անում...Սակայն Ազադ Ռահիմովը այդ ժամանակ բացարձակ իր ենթակայի արարքների մեջ քաղաքականություն չտեսավ...Ի դեպ,երեկ,երբ նույն Չունաևը պարտություն կրեց Միհրան Հարությունյանից,ազերի շատ օգտատերեր ոչ միայն վիրավորանքներ և անեծքներ էին գրում իրենց մարզիկ-ասկյարիհասցեին,այլև հորդորում էին Իլհամ Ալիևին զրկել վերջինիս Ադրբեջանի քաղաքացիությունից,իսկ շատերն էլ գտնում էին,որ Ռասուլ Չունաևին պետք է Լինչի դատաստանի ենթարկել բաքվի կենտրոնում...Սակայն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը կրկին լռում է...Իր կացնասեր-մարդասպան երկրպագուներին չի հորդորում չխառնել սպորտը և քաղաքականությունը...Տեսնե՞ս եթե նույն Չունաևը պարտվեր ինչ-որ ուզբեկի կամ թուրքի,նույն ազերի երկրպագուները կրկին էին Լինչի դատաստանի կոչերով հանդես գալու...

Մեր չեմպիոնների՝Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի հաջողությունները հանգիստ չեն տալիս Ադրբեջանին...

Շատ լավ կլինի,եթե մեր սպորտի և երիտասարդության նախարարությունը նույն Չունաևի մեկ տարի առաջվա վարքագիծը օրինակ բերելով պատասխաներ Բաքվի իրենց կոլեգաներին...Իսկ վերջում էլ ավելացնեմ,որ Արթուր Ալեքսանյանը և Հայաստանը թքած ունեն Ադրբեջանի և նրա սպորտի և երիտասարդության նախարարության կարծիքի վրա...

Հ.Գ.Բայց զարմանալի է,որ Ադրբեջանում հիմա նոր են "հասկացել",որ սպորտը և քաղաքականությունը սերտաճած են...Ու կասեի,որ շատ վաղուց...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: