Հաջի Ալիևի պես կեղտոտ ըմբիշներ երևի կարելի ա մատերի վրա հաշվել: Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում` ազատ ոճի ըմբշամարտ, 57կգ քաշային կարգ, Ալիևի մրցակցիը աշխարհի գործող չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլին էր: Ալիևը ամեն հնարք արեց, որ վրացի ըմբիշին վնասի` մատը աչքը մտցնել քաշել, ճանկռտել ու վերջում էլ ինքն էր հայտնվում գորգին` ցավից գալարվելով: Ինչևէ արդարությունը մեկ-մեկ հաղթում ա, ու Խինչիգաշվիլին անցավ հաջորդ փուլ:

Ասածս ինչ ա, ասում էին որ իրականում Խինչիգաշվիլին ու Ալիևը ընկերներ են, բայց տեսանք էլի, ոնց էր պայքարում ընկերոջ դեմ....

Հասմիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: