Այս գիշեր Ռիո-դե-Ժանեյրոյից Զվարթնոց օդանավակայան է ժամանել Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի մասը: Վերադարձողների կազմում են ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, աթլետները, մարմնամարզիկները: Հայաստան են վերադարձել 5-րդ տեղը զբաղեցրած Նազիկ Ավդալյանը եւ 10-րդ տեղը զբաղեցրած Սոնա Պողոսյանը:

Ռիո-դե-Ժանեյրոյում են մնացել մեդալակաիրներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը: