Երբ օդանավակայանում տեսա Ռոբերտ Աբաջյանի հորը, հուզվեցի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Նա նշեց, որ օդանավակայանում չի կարողացել զրուցել հերոսի հոր հետ, սակայն առաջիկայում ուզում է անպայման հանդիպել նրան։

«Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ մարզաշապիկին, որ ամբողջ աշխարհին ցույց տամ մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն»,- այսպես բացատրեց Արթուրը Արթուր Աբաջյանի նկարով մարզաշապիկով հանդես գալը։