Անիմաստ է Վարուժան Սուքիասյանի հրաժարականը, եթե նոր եկող մարզիչը պետքա համաձայնվի աշխատել նույն պայմաններում, ինչ իր նախորդը, կամ նախորդները. 100 տոկոսով համոզված եմ, որ նախորդ երկու մարզիչները անկեղծ չէին հավաքականի մասին խոսելիս, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ ֆուտբոլիստների հետ կապված որոշումները ամենևին էլ մարզական պատճառաբանությամբ չէին, եթե մարզիչը ազատ չէ ինքնուրույն որոշումներ կայացնել իր թիմի հետ կապված, ապա նա դատապարտված է ձախողման անկախ իր ունեցած հնարավորություններից:

Անկեղծ ասած չեմ հավատում, որ գալու է լավ մարզիչ և ունենալու է առանց խոչընդոտ աշխատելու հնարավորություն, Սուքիասյանի հրաժարականը արդարացված կարող է լինել միայն մեկ պարագայում. ՀՖՖ նախագահը հրապարակային և նոր մարզչի հետ պայմանագրում խոստանում է չխառնվել մարզչի որոշումներին, խաղալու հնրավարություն տալ բոլոր արժանի թեկնածուներին:

Մաթոս Աբգարյանի ֆեյսբուքյան էջից: