Վերջապես Վիվառոյի կողմից խաղարկվող 2016թ. արտադրության, սև Hyundai Accent-ը կգտնի իր տիրոջը: Ակցիան անցկացվում էր ՎիվառոԲլոտ խաղացողների համար և վերաբերում էր թե Բաց, թե Բազար և թե սովորական Բլոտ խաղացող մասնակիցներին: Անցած շաբաթ տեղի ունեցավ տոմսերի օնլայն վիճակահանությունը, որի արդյունքում պարզվեց, որ պատահական հանված թվերի համընկնումով կան երկու մասնակից՝ Գևորգ Պարոյանը և Լևոն Մուշեղյանը:

Եվ ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, նրանց միջև անցկացվելու է լրացուցիչ վիճակահանություն: Այն տեղի կունենա շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ծաղկաձորի Vivaro Gaming Club-ում:

Ծաղկաձոր են հրավիրվել նաև այն 19 մասնակիցները, որոնց տոմսերի թվերը ընդամենը մեկ նիշով դուրս մնացին մեքենայի համար պայքարից: Նրանց միջև տեղում անցկացվելու է Բլոտի մրցաշար՝ 250.000 դրամ մրցանակային ֆոնդով: Այնպես, որ նրանք ևս դատարկաձեռն չեն հեռանա:

Կարող եք կտրվել առօրյա հոգսերից և հանգստյան օրերն անցկացնել Ծաղկաձորում, ներկա գտնվել վիճակահանությանը և կիսել ուրախությունը նոր մեքենայի երջանիկ տիրոջ հետ: Ձեր ժամանցն անցկացրեք հաճելի մթնոլորտում՝ ուրախ երաժշտությամբ և համեղ հյուրասիրությամբ:

Ավելացնենք. որ վիճակահանությունը ուղիղ կհեռարձակվի vivarobet.am կայքում: Հետևեք մեր ակցիաներին, եղեք ակտիվ և խաղացեք հաճույքի համար: