Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:

Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Աբրահամը Հռոմի Պապին է նվիրել իր ձեռնոցները և պատմել իր կարիերայի մասին:

«Ես Հռոմի Պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին և որ աստվածավախ մարդ եմ»,-ասել է Աբրահամը:

Հռոմի պապը ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։